Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Սուրենի Բուդաղյանի կողմից լիազորված անձ՝ Խաչատուր Սարգսի Ավետիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնք Մեծամոր քաղաքում Սամվել Սուրենի Բուդաղյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 040116SKZRA7, կադ. ծածկագիր՝ 04-033-0028-/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մեծամոր քաղաք, 3-րդ թաղամաս, 2/13 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Սուրենի Բուդաղյանի կողմից լիազորված անձ՝ Խաչատուր Սարգսի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։