Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Տոլիկ Սուտոյի Ուսոյանին /ծնված 05․11․1967թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,12 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,1440 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,024 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,024 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0143-0008/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Տոլիկ Սուտոյի Ուսոյանին /ծնված 05․11․1967թ․/, Կարինե Ամարի Սուլեյմանովային / ծնված 15․09․1969թ․/, Մարինե Տոլիկի Ուսոյանին /ծնված 05․08․1989թ․/ և Մանվել Տոլիկի Ուսոյանին /ծնված 24․09․1990թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Տոլիկ Սուտոյի Ուսոյանի /ծնված 05․11․1967թ․/, Կարինե Ամարի Սուլեյմանովայի / ծնված 15․09․1969թ․/, Մարինե Տոլիկի Ուսոյանի /ծնված 05․08․1989թ․/ և Մանվել Տոլիկի Ուսոյանի /ծնված 24․09․1990թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տոլիկ Սուտոյի Ուսոյանի կողմից որպես լիազորված անձ՝ Դիանա Ստեփանի Երիցփոխովային որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։