Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 17-ին Նալբանդյան բնակավայրի բնակիչ Աշխեն Անդրանիկի Սեփանյանի տուն այցելության արդյունքում կազմված արձանագրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 13 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի 4-րդ թաղամաս, 4-րդ փողոց, 4 տուն հասցեում բնակվող Աշխեն Ստեփանյանի մանկահասակ երեխա՝ Ներսես Ստեփանյանին (ծնված՝ 16․03․2025թ.) ժամանակավորապես տեղափոխել «Շիրակի մարզի Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, քանի որ ներկա պահին մայրը ի վիճակի չի հոգալու երեխայի կարիքները, չունի բավարար ծնողավարման հմտություններ և պայմաններ զբաղվելու երեխայի պատշաճ խնամքով և դաստիարակությամբ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշխեն Անդրանիկի Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։