Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ռուբեն Մնացականի Հարությունյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրում Ռուբեն Մնացականի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04262RMDPESD, կադ. ծածկագիր՝ 04-083-0041-0017/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ջանֆիդա բնակավայր, 42-րդ փողոց, 3 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Մնացականի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։