Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ռոլանդ Թելմանի Գրիգորյանի կողմից լիազորված անձ Էդիկ Սամվելի Մկրտումյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում Ռոլանդ Թելմանի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 042925AN5RHA, կադ. ծածկագիր՝ 04-092-0018-0026/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Տանձուտ բնակավայր, 8-րդ փողոց, 4/1 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոլանդ Թելմանի Գրիգորյանի կողմից լիազորված անձ Էդիկ Սամվելի Մկրտումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։