Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչներ Հրաչյա Ալեքսանյանին, Քնարիկ Իսկանդարյանին, Վարդգես Ալեքսանյանին, Սևակ Ալեքսանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-031-0253-0001/ 0,58 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրաչյա Ալեքսանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։