Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն րոշումը, ինչպես նաև «Պարսամ Մանուկյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հուլիսի 14-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ «Պարսամ Մանուկյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի 1-ին փողոցի 38 հասցեում (մինչև 83,5 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Պարսամ Մանուկյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335226214 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։