Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Անուշ Անդրուշի Գալստյանի կողմից լիազորված անձ՝ Ավետիս Անդրեյի Գալստյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում Անուշ Անդրուշի Գալստյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04072UUMAVU2, կադ. ծածկագիր՝ 04-018-0023-0005/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Արգավանդ բնակավայր, 3-րդ փողոց, 29 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անուշ Անդրուշի Գալստյանի կողմից լիազորված անձ՝ Ավետիս Անդրեյի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։