Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Գագիկի Ալոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Արմեն Գագիկի Ալոյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր` 04202EKANZPN, կադ. ծածկագիր՝ 04-070-0129-0002/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նալբանդյան բնակավայր, 3-րդ թաղամասի 7-րդ փողոց, 3 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Գագիկի Ալոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։