Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արման Վաղարշակի Եղիկյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Արման Վաղարշակի Եղիկյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր` 04242YXBD6SE, կադ. ծածկագիր՝ 04-075-0016-0006/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նորապատ բնակավայր, 25-րդ փողոց, 9 հողամաս :
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Վաղարշակի Եղիկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։