Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների 2026 թվականի փետրվարի 17-ին կազմված արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․«ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից համայնքային սեփակայնություն հանդիսացող 04-024-0118-0011 կադաստրային ծածկագրով հողամասը զավթելու, հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու, հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար հարուցել վարչական վարույթ։
2․Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ Ս․Գալստյանին, հանձնարարել՝ «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Սամվելի Կարապետյանին կամ ներկայացուցչին 2026 թվականի փետրվարի 27–ին ժամը 12։00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։