Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով « Սենդ մայնինգ» ՍՊԸ-ի տնօրեն` Սևակ Օահանյանի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրում «Սենդ մայնինգ» ՍՊԸ-ին (տնօրեն` Սևակ Օահանյան) սեփականության իրավունքով պատկանող 0.61 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի
(սեփ․ վկայական N 24072023-04-0005, ծածկագիր 04-010-0111-0018) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
2 . Փոփոխված 0,61 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սենդ մայնինգ» ՍՊԸ-ին (տնօրեն` Սևակ Օահանյան) որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: