Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Մարինե Գալուստի Գասպարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Մարինե Գալուստի Գասպարյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04192ZCP9YEH, կադ. ծածկագիր՝ 04-067-0122-0009/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 11-րդ փողոց, 2-րդ փակուղի, 5 բնակելի տուն :
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարինե Գալուստի Գասպարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։