Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Խաչատուր Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրոջէ 2026 թվականի հունվարի 5-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Խաչատուր Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի 3-րդ փողոցի 14 հասցեում (մինչև 24 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Խաչատուր Խաչատրյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335232246 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 24 000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։