Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Ռուբեն Կարապետյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 10-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Ռուբեն Կարապետյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն:
2. «Ռուբեն Կարապետյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335202231 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։