Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Ջանիբեկի Գևորգյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում Արմեն Ջանիբեկի Գևորգյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04040YVRGZ3M, կադ. ծածկագիր՝ 04-040-0030-0002/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Երասխահուն բնակավայր, 1-ին փողոց, 23 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Ջանիբեկի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։