Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 25․01․2021թ․ թիվ ՄՈ/28-2021 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 23.01.2026թ․ թիվ 02 նիստի եզրակացությունը և Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Մանվել Կարապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Մանվել Սուրիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-067-0354-0012/ 0,2228 հա հողամասի բարձրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի խաղողի այգին փոխադրել ցածրարժեք հողատեսքի՝ որպես վարելահող։
2․ 2026 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանվել Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։