Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը, քաղաքացի Վանուշ Կառլենի խաչատրյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Վանուշ Կառլենի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 0,24 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասից (սեփ․ վկայական N 1972283, ծածկագիր 04-067-151-001) 0,1699 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,1699 հա հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 19-ի «0,1699 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին» N 54-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: