Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Անահիտ Ալբերտի Մովսիսյանին /ծնված 21․04․1953թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,23 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,24500 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,015 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,015 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0341-0003/ գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Անահիտ Ալբերտի Մովսիսյանին /ծնված 21․04․1953թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Անահիտ Ալբերտի Մովսիսյանի /ծնված 21․04․1953թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Ալբերտի Մովսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։