Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Տիգրան Կարապետյան » անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի փետրվարի 10 -ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Տիգրան Կարապետյան » անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի, Ակնալիճ թիվ 1-հողամաս հասցեում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2.«Տիգրան Կարապետյան » անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335239340 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից :