Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Կոլյա Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 20-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Կոլյա Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայր 27/5 հասցեում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2. «Կոլյա Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007572 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 54000 (հիսունչորս հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։