Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Հարությունի Մանուկյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Գագիկ Հարությունի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 040323NLGFW3, կադ. ծածկագիր՝ 04-004-0007-0023/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ակնալիճ բնակավայր, Շինարարների փողոց, 78 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Հարությունի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։