Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Գայանե Պետրոսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Գայանե Պետրոսյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող խանութին /ծածկագիր` 04011U4CPJDZ, կադ. ծածկագիր՝ 04-003-0037-0049/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մեծամոր քաղաք, 1-ին թաղամաս, 12/16 խանութ:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։