Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 33, 34, 35, 37, 39-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Մեսրոբ Մկրտիչի Դավթյանի 2025 թվականի հունիսի 18-ի դիմումը իր որդու՝ Գևորգ Մեսրոբի Դավթյանի նկատմամբ խնամակալ ճանաչվելու վերաբերյալ և Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 19-ի թիվ 09 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի 2 Փ, 1 ՆՐԲ, 2Տ հասցեում հաշվառված բնակիչ Գևորգ Մեսրոբի Դավթյանի (ծնված՝ 04․05․1990թ․) նկատմամբ սահմանել խնամակալություն։
2․Գևորգ Մեսրոբի Դավթյանի (ծնված՝ 04․05․1990թ․) խնամակալ սահմանել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի 2 Փ, 1 ՆՐԲ, 2Տ հասցեում հաշվառված բնակիչ Մեսրոբ Մկրտիչի Դավթյանին (ծնված՝ 09․07․1959թ․)։
3․ Թույլատրել Մեսրոբ Մկրտիչի Դավթյանին (ծնված՝ 09․07․1959թ․, խնամակալ) վաճառել իր որդու՝ Գևորգ Մեսրոբի Դավթյանի (ծնված՝ 04․05․1990թ․, խնամարկայլ), ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Բամբակաշատ բնակավայրում գտնվող 0․54 հա հողամսի (կադաստրային համար՝ 04-031-114-001) բաժնեմասը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մեսրոբ Մկրտիչի Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։