Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1425-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 1425-Ա

ՆՎԵՐ ՇԱՔՐՈՅԻ ԱԼՎԱՆՋՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, 57-րդ հոդվածի   2-րդ  մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Խաչիկ Մարդիկի Խաչատրյանի / որպես լիազորված անձ Նվեր Շաքրոյի Ալվանջյանի/ դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամաս, 13 հասցեում գտնվող Նվեր Շաքրոյի Ալվանջյանին /ծնված՝ 17․08․1973թ․ / ժառանգության իրավունքով պատկանող /04-003-0028-0002/ կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 1998 թվականին ինքնակամ կառուցված 33,1 քմ արտաքին  մակերեսով օժանդակ շինությունը, 1999 թվականին ինքնակամ կառուցված 3,3 քմ արտաքին մակերսով բնակելի տունը / նկուղ /, 1999 թվականին ինքնակամ կառուցված 3,6 քմ արտաքին մակերսով բնակելի տունը / 1-ին հարկ /,  1999 թվականին ինքնակամ կառուցված 1,8 քմ պարիսպը, 1999 թվականին ինքնակամ կառուցված 1,5 քմ  մակերսով պարիսպը  «Ռաֆայել Մարգարյան Նորայրի» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023YSPHFZ։

2. Օժանդակ շինություն ՝  33,1 x 0,1673 x 10000 = 55380 / հիսունհինգ հազար երեք հարյուր ութսուն / ՀՀ դրամ

Բնակելի տուն / նկուղ /՝    3,3  x 0,1673 x 10000 = 5530 / հինգ հազար հինգ հարյուր երեսուն / ՀՀ դրամ

Բնակելի տուն / 1-ին  հարկ /՝  3,6 x 0,1673 x 10000 = 6030 / վեց հազար երեսուն / ՀՀ դրամ

Պարիսպ՝ 1,8 x 0,1673 x 10000 = 3020 / երեք հազար քսան / ՀՀ դրամ

Պարիսպ՝ 1,5 x 0,1673 x 10000 = 2510 / երկու հազար հինգ հարյուր տաս / ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 72470 / յոթանասուներկու հազար չորս հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ

3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ 2023 թվականին ինքնակամ կառուցված 1,0 քմ մակերսով պարիսպը համարել որպես ինքնակամ շինություն։

5․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նվեր Շաքրոյի Ալվանջյանին որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner