Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Լևոն Ժորայի Պետրոսյանին /ծնված 03․12․1958թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,58 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,60000 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,02 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,02 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0433-0004/ գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Լևոն Ժորայի Պետրոսյանին /ծնված 03․12․1958թ․/, Աիդա Ծերունու Գալստյանին /ծնված 24․07․1959թ․/, Լիլիթ Լևոնի Պետրոսյանին /ծնված 01․12․1980թ․/, Մելինե Լևոնի Պետրոսյանին /ծնված 25․06․1984թ․/, Լիանա Լևոնի Պետրոսյանին /ծնված 03․01․1982թ․/ և Սևակ Լևոնի Պետրոյանին /ծնված 19․03․1989թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Լևոն Ժորայի Պետրոսյանի /ծնված 03․12․1958թ․/, Աիդա Ծերունու Գալստյանի /ծնված 24․07․1959թ․/, Լիլիթ Լևոնի Պետրոսյանի /ծնված 01․12․1980թ․/, Մելինե Լևոնի Պետրոսյանի /ծնված 25․06․1984թ․/, Լիանա Լևոնի Պետրոսյանի /ծնված 03․01․1982թ․/ և Սևակ Լևոնի Պետրոյանի /ծնված 19․03․1989թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Ժորայի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։