Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Հակոբ Հովհաննեսի Աբրահամյանին /ծնված 13․08․1946թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,35 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,3776 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0276 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,0276 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0341-0004/ գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հակոբ Հովհաննեսի Աբրահամյանին /ծնված 13․08․1946թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Հակոբ Հովհաննեսի Աբրահամյանի /ծնված 13․08․1946թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հակոբ Հովհաննեսի Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։