Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ռուբիկ Լևոնի Սիմոնյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Ռուբիկ Լևոնի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 0420242BLF2X, կադ. ծածկագիր՝ 04-070-0123-0012/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նալբանդյան բնակավայր, 3-րդ փողոց, 18 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբիկ Լևոնի Սիմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։