Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի պահանջներով և հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 28-ին «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթային հանձնաժողովի ձևավորման նպատակով հատուկ ծրագրով ընտրված հանձնաժողովի անդամների ցանկը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը անցկացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի պահանջների համաձայն:
3. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկման իրականացման համար լիազորված անձ ճանաչել Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-9)՝ Վալենտինա Բաղդասարյանին, որը պարտավորվում է մասնակիցներին բացատրել մրցույթի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: