Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Վարդան Գարիկի Վարդանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Վարդան Գարիկի Վարդանյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր` 04202SWS9JPY, կադ. ծածկագիր՝ 04-070-0021-0007/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նալբանդյան բնակավայր, 4-րդ թաղամասի 8-րդ փողոց, 25 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Գարիկի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։