Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով սույն թվականի ապրիլի 30-ին կայացած հանրային քննարկման արձանագրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ նախնական համաձայնություն «Ավազներ-Ա» ՍՊԸ ընկերությանը՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում իրենց ենթավարձակալության իրավունքով պատկանող գ. Գետաշեն 1 հողամաս հասցեում իրականացնելու երկրաբանահետախուզական աշխատանքներ՝ ավազի պաշարներ հայտնաբերելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: