Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 5-8-րդ մասերի, 142.3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը թեկնածու առաջադրելու մասին գրությունը, հիմք ընդունելով ավագանու անդամների բաց քվեարկության արդյունքները.
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի արտահերթ ընտրության արդյունքները՝ համաձայն որի Մեծամոր համայնքի ղեկավար է ընտրվում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Էդգար Գոռի Հովհաննիսյանը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։