Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ալմաստ Միրզայի Քալաշյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում Ալմաստ Միրզայի Քալաշյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04152XANWB5V , կադ. ծածկագիր՝ 04-040-0036-0002 / տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Երասխահուն բնակավայր, 18-րդ փողոց, 21 բնակելի տուն ։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալմաստ Միրզայի Քալաշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: