Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Քիշմիշ Քանանյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 16-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Քիշմիշ Քանանյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրի 6-րդ փողոցի 2 հասցեում (մինչև 60 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Քիշմիշ Քանանյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335233079 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։