Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Գյոզալ Բասոյի Ալոյանի 2026 թվականի փետրվարի 09-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 12-ի թիվ 02 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի,Վարդանաշեն բնակավայր փողոց 1, 53 տուն հասցեի բնակիչ Նարինե Մահմադի Ալոյանի (ծնված՝ 10․07․1977թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Նարինե Մահմադի Ալոյանի (ծնված՝ 10․07․1977թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրա մորը՝ Գյոզալ Բասոյի Ալոյանին (ծնված՝ 16․04․1958թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գյոզալ Բասոյի Ալոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։