Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Ժորա Ասատրյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հուվարի 30-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Ժորա Ասատրյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի 1-ին պողոտա 40 հասցեում (մինչև 42 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Ժորա Ասատրյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006749 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ծխախոտ)՝ 26 000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ և 900335006731 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ոգելից)՝ 26 000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։