Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-րդ,610-612–րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Տալ համաձայնություն՝ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱԶՄԱՇ» ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 5–րդ փողոց 3 հասցեում գտնվող 6,9 քմ մակերեսով թիվ 24 խորքային հորը 5/հինգ/ տարի ժամկետով և տարեկան 50․000 ՀՀ դրամ վարձավճարով Մեծամոր համայնքի կողմից վարձակալությամբ վերցնելու վերաբերյալ։
2․Համաձայնություն տալ նշված տարածքում գտնվող խորքային հորի վերականգնման և հետագա շահագործման աշխատանքների կատարման համար։
3․Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանին`օրենսդրությամբ սահմանված կարգով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱԶՄԱՇ» ՍՊԸ–ի հետ կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է Մեծամոր համայնքը։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։