Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արտաշես Ասմարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Արտաշես Հովհաննեսի Ասմարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերին /ծածկագիր՝ 04003HAAPDF7 կադ. ծածկագրեր՝ 04-003-0006-0026 և 04-003-0006-0021/ տրամադրել միասնական հասցե՝ Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաք, 3-րդ թաղամաս, 12/1 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում՝ համապատասխան ձևակերպում ստանալու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: