Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սարգիս Մկրտիչի Անսուրյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Սարգիս Մկրտիչի Անսուրյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04212QYB3KJY, կադ. ծածկագիր՝ 04-071-0039-0016/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 30-րդ փողոց, 40 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Մկրտիչի Անսուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։