Այսօր: Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1605-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060900303, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2025 թվականի N 1605-Ա

ՇԵՆՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ և հիմք ընդունելով Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Սարգիս Դիմիտրիի Թարոյանի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում  Սարգիս Դիմիտրիի Թարոյանին /ծնված 10․09․1957թ․/ և Երվանդ Դիմիտրիի Թարոյանին /ծնված 17․02․1962թ․/ սեփականության իրավունքով պատկանող Մրգաշատ բնակավայրի 3-րդ փողոց, 31 հասցեում գտնվող 0,1150 հա /կադաստրային ծածկագիր 04-067-0218-0006 , առանձնացվող հատված 1/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման  գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված թիվ 4  10,1 քմ մակերեսով օժանդակ շինության, թիվ 6  2,5 քմ մակերեսով օժանդակ շինության, թիվ 7  2,4 քմ մակերեսով օժանդակ շինության, թիվ 8  8,5 քմ մակերեսով օժանդակ շինության, թիվ 9  9,3 քմ մակերեսով օժանդակ շինության, թիվ 10  1,6 քմ մակերեսով օժանդակ շինության գործառնական նշանակությունները   համարել  որպես  բնակելի շինություններ։

2. Շինության համար չի պահանջվում շինարարության և /կամ/ քանդման թույլտվություն։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Սարգիս Դիմիտրիի Թարոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner