Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի բնակիչ՝ Արթուր Մերուժանի Գրիգորյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայր, Արարատյան փողոց, 17 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,224688 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1960 թվականին կառուցված 30,14 ք/մ բնակելի տան, 1960 թվականին կառուցված 5,99 ք/մ աստիճանների, 1960 թվականին կառուցված 137,29 ք/մ բնակելի տան, 1968 թվականին կառուցված 27,71 ք/մ ծածկի, 1960 թվականին կառուցված 5,57 ք/մ աստիճանների, 1998 թվականին կառուցված 25,96 ք/մ մառանի, 1968 թվականին կառուցված 26,50 ք/մ ավտոտնակի, 1968 թվականին կառուցված 33,71 ք/մ անասնաշենքի, 1998 թվականին կառուցված 23,70 ք/մ անասնաշենքի նկատմամբ Արթուր Մերուժանի Գրիգորյանի/ծնված 15․07․1971թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արթուր Մերուժանի Գրիգորյանի/ծնված 15․07․1971թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայր, Արարատյան փողոց, 17 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,224688 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1960 թվականին կառուցված 30,14 ք/մ բնակելի տան, 1960 թվականին կառուցված 5,99 ք/մ աստիճանների, 1960 թվականին կառուցված 137,29 ք/մ բնակելի տան, 1968 թվականին կառուցված 27,71 ք/մ ծածկի, 1960 թվականին կառուցված 5,57 ք/մ աստիճանների, 1998 թվականին կառուցված 25,96 ք/մ մառանի, 1968 թվականին կառուցված 26,50 ք/մ ավտոտնակի, 1968 թվականին կառուցված 33,71 ք/մ անասնաշենքի, 1998 թվականին կառուցված 23,70 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,034688 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-093-0052-0010/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Արթուր Մերուժանի Գրիգորյանին /ծնված 15․07․1971թ․/։
4․ 2020 թվականին կառուցված 501,81 ք/մ ջերմոցը համարել որպես ինքնակամ կառուցված շինություն։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Մերուժանի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։