Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, և հիմք ընդունելով Հմայակ Ռաֆիկի Ասատրյանի լիազորված անձ Յուրի Մանվելյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափ համայնքի ղեկավարի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Հողամասի և ինքնակամ շինության նկատմամբ համայնքային սեփականության իրավունքը ճանաչելու և համայնքի ղեկավարի 2017 թվականի հունիսի 28-ի N24, N25 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 30 որոշման մեջ կատարել փոփոխություն։
2. Որոշման 2-րդ կետի բ) ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N912-Ն որոշմամբ սահմանված սակագներով ինքնակամ շինության արժեքը կազմում է 435000 դրամ /56,2x90000x0.086=435000/» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18 N912-Ն որոշմամբ սահմանված սակագներով ինքնակամ շինության արժեքը կազմում է 461400 դրամ /59.6x90000x0,086=461400» բառերով։
3․ Որոշման 2-րդ կետի գ) ենթակետում «Ընդհանուրը՝ 142800+435000=577800» բառերը փոխարինել «Ընդհանուրը՝ 142800+461400=604200» բառերով։
4․ Հմայակ Ռաֆիկի Ասատրյանի հետ 2017 թվականի հունիսի 30-ին կնքված «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի» 2․1 կետում կատարել համապատասխան փոփոխությունը։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հմայակ Ռաֆիկի Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։