Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Լևոն Սահակի Իվանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավարում Լևոն Սահակի Իվանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04222TM3WL3E, կադ. ծածկագիր՝ 04-072-0016-0001/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Արտագերս բնակավայր, 5-րդ փողոց, 24 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Սահակի Իվանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։