Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի բնակիչ՝ Թեմուր Ագիտի Ֆարիզյանի կողմից որպես լիազորված անձ՝ Սլավիկ Խդոյի Խուդոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի, 16-րդ փողոց, 2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,3030 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1998 թվականին կառուցված 57,90 ք/մ բնակելի տան, 1968 թվականին կառուցված 93,90 ք/մ բնակելի տան, 1968 թվականին կառուցված 89,70 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 55,70 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 5,20 ք/մ աստիճանի, 1998 թվականին կառուցված 5,50 ք/մ բաց պատշգամբի, 1972 թվականին կառուցված 63,80 ք/մ անասնաշենքի, 1972 թվականին կառուցվված 15,30 ք/մ թոնրատան նկատմամբ Թեմուր Ագիտի Ֆարիզյանի/ծնված 29․07․1971թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Թեմուր Ագիտի Ֆարիզյանի/ծնված 29․07․1971թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի, 16-րդ փողոց, 2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,3030 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1998 թվականին կառուցված 57,90 ք/մ բնակելի տան, 1968 թվականին կառուցված 93,90 ք/մ բնակելի տան, 1968 թվականին կառուցված 89,70 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 55,70 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 5,20 ք/մ աստիճանի, 1998 թվականին կառուցված 5,50 ք/մ բաց պատշգամբի, 1972 թվականին կառուցված 63,80 ք/մ անասնաշենքի, 1972 թվականին կառուցվված 15,30 ք/մ թոնրատան նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,023 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-040-0036-0016/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Թեմուր Ագիտի Ֆարիզյանին/ծնված 29․07․1971թ․/։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թեմուր Ագիտի Ֆարիզյանի կողմից որպես լիազորված անձ՝ Սլավիկ Խդոյի Խուդոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։