Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Նորապատ» ԱԿ-ի 2026 թվականի փետրվարի 16-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Նորապատ» ԱԿ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն:
2. «Նորապատ» ԱԿ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն համար 900335217072 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Նորապատ» ԱԿ-ին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։