Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Էդգար Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 30-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Էդգար Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի Հոկտեմբերյան փողոց 2 հասցեում (մինչև 20 քառակուսի մետր) ժամը 24։00-ից հետո առևտրի կազմակերպման թույլտվություն։
2․ «Էդգար Խաչատրյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ժամը 24։00-ից հետո առևտրի կազմակերպման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007069 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 25 000 ( քսանհինգ հազար ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։