Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ՝ Ալիտա Ֆելիքսի Մինասյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի, 38-րդ փողոց, 3-րդ բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ըստ կադաստրային գործի կառուցված 121,0 ք/մ բնակելի տան նկատմամբ Բագրատ Ֆելիքսի Աբրահամյանին /ծնված 20․10․1966թ․/, Ալիտա Ֆելիքսի Մինասյանին / ծնված 20․10․1966թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Բագրատ Ֆելիքսի Աբրահամյանի /ծնված 20․10․1966թ․/, Ալիտա Ֆելիքսի Մինասյանի / ծնված 20․10․1966թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի, 38-րդ փողոց, 3-րդ բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ըստ կադաստրային գործի կառուցված 121,0 ք/մ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ 0,06հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,012հա (կադաստրային ծածկագիր՝ 04-075-0013-0003) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Բագրատ Ֆելիքսի Աբրահամյանի /ծնված 20․10․1966թ․/, Ալիտա ֆելիքսի Մինասյանի / ծնված 20․10․1966թ․/։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիտա Ֆելիքսի Մինասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։