Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արարատ Լավրենտի Անտանոսյանի 2026 թվականի փետրվարի 20-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի մարտի 3-ի թիվ 03 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի Արագածոտնի փողոց, 12 տուն հասցեի բնակիչներ Արարատ Ալֆոյի Անտանոսյանի (ծնված՝ 06․08․1952թ․) և Գրունյան Հովհաննեսի Անտանոսյանի (ծնված՝ 08․08․1957թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Արարատ Ալֆոյի Անտանոսյանի (ծնված՝ 06․08․1952թ․) և Գրունյան Հովհաննեսի Անտանոսյանի (ծնված՝ 08․08․1957թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրանց թոռանը՝ Արարատ Լավրենտի Անտանոսյանին (ծնված՝ 10․11․2007թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԴԱրարատ Լավրենտի Անտանոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։