Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Աշոտ Մարտունու Պողոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրում Աշոտ Մարտունու Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04172QQXMAQT, կադ. ծածկագիր՝ 04-057-0041-0019/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Հայկավան բնակավայր, 23-րդ փողոց, 1 հողամաս ։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Մարտունու Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։