Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 82-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2․Ոժը կորցրած ճանաչել Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի N 116՝ « Մեծամոր համայնքի 2022-2026թ․թ․ հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: